Արևածաղկի ձեթը կրում է բարձր համային որակներ և օրգանիզմի կողմից յուրացվում է 95-98%-ով:
Բուսական յուղերը հանդիսանում են A, E, D, F վիտամինների բնական աղբյուր: Ի դեպ, բնական վիտամիններն ավելի լավ են յուրացվում օրգանիզմի կողմից, քան դեղատներում վաճառվող սինթետիկ վիտամինները:
Վիտամին E -ն արևածաղկի ձեթի բաղադրության մեջ 12 անգամ ավելի է, քան ձիթապտղի ձեթի մեջ և կազմում է 440-1520 մգ /կգ: Այն բնական հակաօքսիդիչ է, որը կանխում է օրգանիզմը ծերացնող ազատ ռադիկալների առաջացումը: Իզուր չեն վիտամին E-ն անվանում երիտասարդության վիտամին, չէ որ օրգանիզմում նրա անբավարարությունը անդրադառնում է մազերի, եղունգների և մաշկի վրա: Իրավիճակը հեշտ է շտկել. օրվա ընթացքում 15 մգ վիտամին E-ն բավական է, որպեսզի օրգանիզմում վերականգնվեն սպառված էներգիան և գեղեցկությունը: Այն բարելավվում է նաև արյան շրջանառությունը, փոքրացնում արյան մակարդելիությունը, կանխում է թրոմբների առաջացումը, ինչպես նաև իմունիտետը ամրացնող հատկություն ունի: Տոկոֆերոլի շնորհիվ մեր օրգանիզմը ընդունակ է դիմակայել վիրուսներին և ինֆեկցիաներին:
Ահա այս վիտամինի ոչ պակաս կարևոր գործառույթները.նպաստում է արյան ճնշման իջեցմանը , կանխում է բորբոքային գործընթացները և դադարեցնում է կատարակտի զարգացումը:
Ի դեպ, վիտամին E-ն, որը նպաստում է ֆիզիկական ուժի զարգացմանը, անհրաժեշտ է նրանց, ովքեր վարում են ակտիվ կյանք և զբաղվում են սպորտով:
Վիտամին F (բազմաչհագեցված ճարպաթթուներ` լինոլեաթթու, լինոլեինաթթու, արախինային թթու):
Կենսաբանական ակտիվ նյութերի անհրաժեշտ համալիրը , որը չի սինթեզվում մարդու օրգանիզմում , պետք է հաճախակի ընդունվի արևածաղկի ձեթի միջոցով, որը վիտամին F-ի հարուստ աղբյուր է: Վիտամին F-ի միջոցով են հորմոնները սինթեզվում , իմունիտետը ամրապնդվում, հյուսվածքները վերականգնվում և մաշկը նրբանում:
Աթերոսկլերոզի դեմ պայքարում ավելի լավ միջոց դժվար թե գտնվի, քանի որ վիտամին F-ը լավացնում է արյան շրջանառությունը, ինչպես նաև մեծ է դերը նյութափոխանակության մեջ և օրգանիզմից խոլեստերինի դուրս բերմանը:
Բետա-կարոտին (պրովիտամին A)
Բետա-կարոտինը ինքն իրենով չունի վառ արտահայտված կենսաբանական ակտիվություն , բայց սննդի միջոցով մարդու օրգանիզմ ներթափանցելով, ենթարկվում է ֆերմենտների ազդեցությանը և մետաբոլիզմի գործընթացում վերածվում է վիտամին A-ի:
Բոլորը գիտեն, որ վիտամին A-ն բուժում է հավկուրությունը և նպաստում տեսողության սրացմանը, դրանից բացի , վիտամին A-ն բարերար ազդեցություն է ունենում մազերի և մաշկի վրա, ամրացնում է իմունային համակարգը, նպաստում երեխայի օրգանիզմի առողջ զարգացմանը: Իսկ բոլորովին վերջերս պարզվեց , որ վիտամին A-ն նպաստում է ալերգիայի բուժմանը:
Վիտամին D –ն նպաստում է սննդի մեջ հանքային նյութերի մշակմանը, որոնք անհրաժեշտ են կմախքի ձևավորման և ոսկրային համակարգի ամրացման համար : Վիտամին D –ն բարձրացնում է իմունիտետը, խոչընդոտում քաղցկեղի առաջացմանը, արագ ապաքինում է որոշ ինտոքսիկացիաներից հետո:
Արևածաղկի ձեթի դիետիկ հատկությունները
Արևածաղկի ձեթը իր կալորիականությամբ չի զիջում կենդանական ծագման յուղերին: Արևածաղկի ձեթի էներգետիկ արժեքը 100գ-ում կազմում է 899կկալ, իսկ կարագի էներգետիկ արժեքը` 737 կկալ:
Ի տարբերություն կենդանական ծագման յուղերի , արևածաղկի ձեթը համարվում է ԱՌՈՂՋ էներգիայի աղբյուր: Բուսական յուղերը ոչ միայն չեն կուտակվում օրգանիզմում, այլև օգնում են կարգավորել ճարպաթթվային կազմը` իջեցնելով արյան մեջ խոլեստերինի քանակը, հետևաբար նաև փոքրացնելով ինֆարկտի հավանականությունը:
Արևածաղկի ձեթում առկա են կենսաբանական ակտիվ նյութերի հավասարակշռված համալիր:
Բոլոր կարևոր ճարպաթթուներն ու ճարպաքայքայիչ վիտամինները (E, պրովիտամին A) պարունակվում են անհրաժեշտ քանակությամբ: Մարդու առողջության համար կարևոր նշանակություն ունի սննդի միջոցով ճարպաթթուների հավասարակշռված ընդունումը, քանի որ սնման այդ ձևը թույլ է տալիս կանխել որոշ լուրջ հիվանդություններ : Հատկապես կարևոր է այն ,որ արևածաղկի ձեթը հանդիսանում է բազմաչհագեցված ճարպաթթուների յուրօրինակ աղբյուր , որոնք էլ ապահովում են մեմբրանի հյուսվածքի փխրունությունը , հետևաբար դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը: Նրանք նաև մասնակցում են հորմոնների վերարտադրությանը , որոնք պաշտպանում են աչքերը , ուղեղը , սիրտը , մաշկը , սեռական համակարգը:
Ճարպաթթուների յուրաքանչյուր խումբ կատարում է իրեն հատուկ գործառույթ.
1. օմեգա 6 – կարգավորում են արյան մեջ խոլեստերինի քանակը, բարերար ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա:
2. օմեգա 9 – կանխարգելում են սիրտ-անոթային հիվանդությունները, բարձրացնում իմունիտետը:
Յուրաքանչյուր առողջ մարդու օրգանիզմում համակցված աշխատում են կոմունիկացիոն համակարգի տարրերը` նյարդային համակարգը, հորմոնները , զգայարանները : Այս բաղադրիչներից յուրաքանչյուրի արդյունավետ գործառնումը կարևորվում է ցանկացած տարիքում` երեխաներին` նյարդային համակարգի և ոսկրային համակարգի արագ աճի համար, տարեց մարդկանց` սիրտ-անոթային հիվանդությունների և աթերոսկլերոզի կանխարգելման համար